Բրիտանական Բեդֆորդշիրից ֆերմեր Ալասթեր Ֆինդլին 20 տարի աշխատել է այնպիսի սոխ ստեղծելու ուղղությամբ, որը կտրելիս արցունք չի առաջացնում եւ ուտելուց հետո տհաճ հոտեր չի թողնում:

Օրերս այդ սոխի առաջին խմբաքանակը՝ 40 տոննա, վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի սուպերմարկետներում:

Ըստ Kedem-ի, սոխը վառ մանուշակագույն է, նուրբ համ եւ բույր ունի: Այն նաեւ ավելի հյութեղ եւ քաղցր է: