Հայաստան-ԵՄ հարաբերությունները  հեռանկարային են, սակայն չի կարելի դրանք դիտարկել բացառապես քաղաքական ոլորտում։ Այս մասին փետրվարի 18-ին «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. Նոր ուղղություն վերցնելով» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ԵՄ-ն այս փուլում զբաղված է Եվրոպական հարեւանության  քաղաքականության վերաիմաստավորման գործընթացով։ Աշոտյանը նշել է, որ այն երկրները, որոնք «մի քայլ առաջ են գնացել ԵՄ-ի հետ հարաբերություններում, չեն լուծել իրենց քաղաքական եւ տնտեսական խնդիրները»։ Դա հատկապես նկատելի է Ուկրաինայում, որի իշխանությունները գտնվում են աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։ Ընդ որում, Աշոտյանը կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանի բնագավառը։ Աշոտյանը վստահ է, որ չի կարելի պնդել, թե Եվրամիությունը հենց Եվրոպան է։ «Եվրոպան ավելի լայն հասկացություն է թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական իմաստով։ Ես եվրասիական տարածքում եվրոպական պետություն կառուցելու հեռանկարներ տեսնում եմ»,- եզրափակել է նա։