«Ժառանգություն» կուսակցությունը վաղը՝ փետրվարի 19-ին, վարչության նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական առկա վիճակը: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ չի բացառվում նիստի ժամանակ կքննարկվի եռյակից դուրս գալու հարցը:

Նշենք, որ ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությունից հետո խոսակցություններ են պտտվում, որ եռյակը կպառակտվի: