Կոալիցիա մտնելը մեզ համար խնդիր չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն իր կամքով է լքել կոալիցիան:

«Եթե մարդու մտքին միայն պաշտոն ունենալն է, նա կարող է հազար պատճառ բռնել այդ պաշտոնում մնալու համար: Ուրեմն, ինչ-որ սկզբունք ունի, չէ՞, որ դուրս է գալիս կոալիցիայից: Մենք 7 կետեր ենք հրապարակել եւ ասել ենք, որ եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա և այդ ուղղությամբ աշխատել, մեր լուման ունենալ»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նշենք, որ ՀՅԴ-ի՝ քառյակից դուրս գալուց հետո խոսակցություններ են պտտվում, որ ՀՅԴ-ն հնարավոր է կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: