Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է տարածաշրջանային անվտանգության իրավիճակով՝ հատկապես շփման գծում աննախադեպ բռնություններից հետո։ Այդ մասին «Հայաստան-ԵՄ հարաբերություններ» քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
«Ձգձգված հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ ստատուս-քվոն կայուն չէ»,- ասել է նա։
Ըստ Հրիսթեայի, թեեւ ԵՄ-ն հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմի մաս չէ, աջակցում է խաղաղության հասնելու ջանքերին։





























