Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։
Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ահղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այցի ընթացքում կայացել է Կարմիր խաչի ուղերձների փոխանակում։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեւարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում էր թույլատրել ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը, սկ օրեր առաջ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել։
Ըստ ամենայնի, թույլտվությունը կապված է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Բաքու այցի հետ։





























