ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 19-ին հանդիպելու են Արցախի պաշտպանության նախարարին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է karabakh-life.am-ը։

Խոսելով Բակո Սահակյանի հետ հանդիպման մասին՝ համանախագահն ասել է, թե Սահակյանը իր գնահատականը տվեց առկա իրավիճակի վերաբերյալ եւ հայտնեց հարցի առնչությամբ իր տեսակետի մասին։  

«Մենք հայտնել ենք մեր մտահոգությունը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացի բովանդակային հարցերը», - ասել է համանախագահը։

Ավելի վաղ համանախագահներն այցելել են Բաքու եւ Երեւան։