Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը մարտի 5-ին հանդես է գալու համերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է azbarez.com-ը:

«Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգը կայանալու է Երուսաղեմի «Հենրի Քրաուն» համերգասրահում:

Դիրիժոր եւ ջութակահար Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ կատարվելու են Կոմիտասի, Ստեփան Ռոստոմյանի, Արամ Խաչատրյանի եւ Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները: