Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Արթուր Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքներով:





























