Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ոսկետափ գյուղից բերման է ենթարկվել 29-ամյա Աբրահամ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:




























