Ադրբեջանի դիվերսիայի ժամանակ հունվարի 23-ին Տավուշում վիրավորված Հովհաննես Ավանեսյանին հաջորդ շաբաթ վերականգնողական կենտրոն են ուղարկելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս պահին Հովհաննեսը դեռեւս գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում՝ ապահովությունից ելնելով:
«Հովհաննեսին կուղարկենք վերականգնողական կենտրոն, այնուհետեւ արդեն տուն: Նրան զորացրել ենք»,- ասաց հոսպիտալի փոխտնօրենը:
Նշենք, որ Հովհաննես Ավանեսյանին 3 անգամ վիրահատել են:
Հիշեցնենք, որ զինծառայող Հովհաննես Ավանեսյանը վիրավորվել էր հունվարի 23-ի առավոտյան՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետևանքով։ Հարձակման հետեւանքով զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը եւ ժամկետային զինծառայող Արտակ Սարգսյանը:





























