ԱՄՆ Վիրջինիա նահանգի Քրյու քաղաքի ոստիկանությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել՝ խնդրելով փաթեթով կոկաին կորցրած քաղաքացուն ներկայանալ ոստիկանության բաժին եւ վերցնել այն։

«Փետրվարի 17-ին մենք ահազանգ էինք ստացել Super Dollar խանութից այնտեղ հայտնաբերված թմրանյութի պատճառով։ Այժմ սպիտակ փոշին՝ ենթադրաբար կոկաին, գտնվում է մեզ մոտ։ Եթե ինչ-որ մեկը պատահաբար վայր է գցել կոկաինը այդ խանութում, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մենք ցանկանում ենք զրուցել ձեզ հետ ձեզ պատկանող փոշու մասին»,- ասված է ոստիկանության՝ կատակով արված հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն։

Նշենք, որ գրառումը լայն արձագանք է ստացել համացանցում։