Փետրվարի 18-ին, ժամը 02.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Արտյոմ Գ.-ին, 25-ամյա Անդրանիկ Խ.-ին, 25-ամյա Մեխակ Մ.-ին, 25-ամյա Անդրանիկ Հ.-ին եւ 30-ամյա Արկադի Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Արտյոմ Գ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` չորացված, մանրացված սուր հոտով դեղնականաչավուն զանգվածով եւ անձեռոցիկի մեջ փաթեթավորած, «IP466» դաջվածքով դեղահաբ:
Ըստ Արտյոմ Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, իր օգտագործման համար, իսկ դեղահաբը ձեռք է բերել համագյուղացի Վարդան Վ.-ից՝ որպես ցավազրկող գործածելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























