Հնդկաստանի Փենջաբ նահանգի ոստիկանությունը հերոինի խոշոր խմբաքանակ է առգրավել: Քաղաքի իրավապահ մարմիններից հայտնել են, որ նման խմբաքանակի գինը սեւ շուկայում հասնում է 20 մլն դոլարի:
Առկա տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել թմրակուրիերին, որը Հնդկաստան էր ժամանել հարեւան Պակիստանից: Նրա մոտ 25 կգ թմրանյութ է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սա արդեն երկրորդ դեպքն է երբ նման մեծ խմբաքանակի թմրանյութ է առգրավվում: Ավելի վաղ, փետրվարի 12-ին կրկին Փենջաբի նահանգում ուժայինները թմրաբարոնի էին ձերբակալել, որի մոտ 12 կգ հերոին էր եղել:



























