Հուլիսի 18-ին  «Միկա» մարզահամալիրում ավարտվեց Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված Նելսոն Ստեփանյանի սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշարը, որը կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ  «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը:  Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից ու Ռուսաստանից: Ստորեւ ներկայացնում ենք բոլոր մրցանակակիրներին.

Պատանիներ

48 կգ  1-ին տեղ-Գրիգոր Մխիթարյան  Գյումրի, Հայաստան

  2-րդ տեղ-Ջոն Բալյան   Ստեփանակերտ, ԼՂՀ
  3-րդ տեղ-Լերի Ջիխժիշվիլի  Քութաիսի, Վրաստան
  3-րդ տեղ-Նիկոլայ Պավլով  Յարոսլավլ, Ռուսաստան

52 կգ  1-ին տեղ-Գոռ Մայիլյան    Գյումրի, Հայաստան

  2-րդ տեղ-Մուխամմատ Բախիրով Յարոսլավլ, Ռուսաստան
  3-րդ տեղ-Հովհաննես Մխոյան  Գյումրի, Հայաստան
  3-րդ տեղ-Արա Մելքոնյան  Գյումրի, Հայաստան

56 կգ  1-ին տեղ-Եգոր Մղդեսյան  Արմավիր, Ռուսաստան

  2-րդ տեղ-Բրյուս Խրիշտակյան  Սոչի, Ռուսաստան
  3-րդ տեղ-Սերյոժա Ալեքսանյան  Գյումրի, Հայաստան
  3-րդ տեղ-Ալեքսանդր Բալայան  Աբովյան, Հայաստան

60 կգ  1-ին տեղ-Լուխումի Չխվամիշվիլի Սվանեթի, Վրաստան

  2-րդ տեղ-Սերգեյ Օբոլենսկի  Արմավիր, Ռուսաստան  

  3-րդ տեղ-Ռաֆիկ Հարությունյան Գյումրի, Հայաստան
  3-րդ տեղ-Արթուր Սահակյան  Սպիտակ, Հայաստան

65 կգ  1-ին տեղ-Դավիթ Հովհաննիսյան Արմավիր, Ռուսաստան

  2-րդ տեղ-Գոգա Վարձելաշվիլի  Գորի, Վրաստան
  3-րդ տեղ-Հայկ Հովսեփյան  Գյումրի, Հայաստան
  3-րդ տեղ-Գեորգի Կատցիյա  Թբիլիսի, Վրաստան

70 կգ  1-ին տեղ-Արտեմ Պետրոսյան  Արմավիր, Ռուսաստան

  2-րդ տեղ-Հայկ Ալեքսանյան  Արմավիր, Ռուսաստան
  3-րդ տեղ-Հովհաննես Ավետիսյան Աբովյան, Հայաստան
  3-րդ տեղ-Սարգիս Եղիազարյան Արմավիր, Հայաստան

75 կգ  1-ին տեղ-Մհեր Կարապետյան   Աբովյան, Հայաստան

  2-րդ տեղ-Սամվել Գալստյան  Արմավիր, Ռուսաստան
  3-րդ տեղ-Միխելի Չոխելի   Թբիլիսի, Վրաստան
  3-րդ տեղ-Բարի Ալիեւ   Արմավիր, Ռուսաստան

81 կգ  1-ին տեղ-Բեկա Ռատիանի   Թբիլիսի, Վրաստան

  2-րդ տեղ-Մարտիրոս Հակոբյան  Աբովյան, Հայաստան
  3-րդ տեղ-Անդրանիկ Պետրոսյան Չարենցավան, Հայաստան
  3-րդ տեղ-Գառնիկ Սարոյան  Սպիտակ, Հայաստան

87 կգ  1-ին տեղ-Ռուդոլֆ Ոսկանյան   Արմավիր, Ռուսաստան   

  2-րդ տեղ-Ալեքսանդր Միլդիանի Դմանիսի, Վրաստան
  3-րդ տեղ-Հովհաննես Շահնազարյան Երեւան, Հայաստան
  3-րդ տեղ-Գեորգի Քավթարաձե  Թբիլիսի, Վրաստան

+87 կգ  1-ին տեղ-Ազատ Աբրահամյան   Երեւան, Հայաստան    

  2-րդ տեղ-Հովհաննես Ղուկասյան Երեւան, Հայաստան
  3-րդ տեղ-Տիգրան Մարգարյան   Երեւան, Հայաստան
  3-րդ տեղ-Գոռ Մարգարյան  Երեւան, Հայաստան

Աղջիկներ

44 կգ   1-ին տեղ-Էմմա Բաղիրյան   Երեւան, Հայաստան

  2-րդ տեղ-Լիանա Միքայելյան   Արտաշատ, Հայաստան

48 կգ   1-ին տեղ-Եկատերինա Միխայլովա Օրենբուրգ, Ռուսաստան

  2-րդ տեղ-Լիլիթ Հախվերդյան   Երեւան, Հայաստան

52 կգ  1-ին տեղ-Ռոզա Խաչատրյան   Երեւան, Հայաստան    

  2-րդ տեղ-Րեգինա Կուվատովա  Օրենբուրգ, Ռուսաստան

  3-րդ տեղ-Անահիտ Մանուկյան  Երեւան, Հայաստան
  3-րդ տեղ-Նարինե Պողոսյան  Մասիս, Հայաստան

56 կգ  1-ին տեղ-Ասյա Լալազարյան   Երեւան, Հայաստան    2-րդ տեղ-Ժենյա Քոչարյան  Գյումրի, Հայաստան

  3-րդ տեղ-Միլա Հակոբյան  Երեւան, Հայաստան
  3-րդ տեղ-Նազանի Կոստանդյան Երեւան, Հայաստան

Ներկայացնենք նվաճած մեդալներն ըստ երկրների      

  ոսկի արծաթ բրոնզ
Հայաստան 
7 5 18
Ռուսաստան 5 
5 2
Վրաստան 2  
3
4
Արցախ - 
1 -

Հիշեցնենք, որ բացման հանդիսավոր արարողությանն ու առաջին օրվա եզրափակիչ գոտեմարտերի ընթացքին հետեւել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը եւ այլ պաշտոնատար անձիք: Ողջույնի խոսքով հանդես է եկել մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Զորի Բալայանը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Բոլոր մրցանակակիրներին տրվեցին մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր, մրցանակների արժանացան նաեւ լավագույն մրցավարներն ու հաղթողների մարզիչները: Մրցաշարը պատանի հայ մարզիկների համար կարեւոր փորձություն էր` հոկտեմբերին Թբիլիսիում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունից առաջ: