Մայիսյան կամուրջ-Իջեւան ճանապարհի 15.5 կմ-ին, փետրվարի 18-ին, ժամը 23.55-ին, «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածել արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը` 43-ամյա Լեռնիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, փետրվարի 19-ին, ժամը 00.30-ին մահացել է:

Կատարվում է քննություն: