Երեւանի Սարալանջի ճանապարհից Տերյան փողոց տանող հատվածում, փետրվարի 18-ին, ժամը 23.45-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: