Փետրվարի 18-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 27-ամյա Կարինե Ու.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վթարի հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 06.00-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցում տաքսի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարի, ինչի հետեւանքով տաքսի ավտոմեքենայի ուղեւորուհին ստացել է մարմնական վնասվածքներ եւ դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: