Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ աճուրդի հանված կոստյումը մեծ իրարանցում է առաջ բերել։ Այս մասին գրում է India Today-ը։  Ըստ ամսագրի՝ Մոդին հենց այդ կոստյումն է կրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ։ Լոտի առանձնահատկությունը նրա յուրահատուկ նախշն է ՝ «Նարենդրա Դամոդարաս Մոդի» մանրատառ մակագրությունը

Եռօրյա աճուրդը կավարտվի ուրբաթ երեկոյան, սակայն հինգշաբթի կոստյումի համար արդեն պատրաստ են վճարել 220 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել Մոդիին պատկանող 455 իր, որոնցից ոչ մեկի համար նախնական գին չի սահմանվել, գրում է Gazeta-ն։

Ստացված ողջ հասույթը կտրամադրվի Clean Ganga Mission քարոզարշավին։