Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագած-Վարդենուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 355 LV 61 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Գ.) արգելափակվել է ձյան շերտում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:





























