Հայաստանում ամենակոռումպացված ոլորտը նշելը կլիներ ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ արդարացի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Այդուհանդերձ, նրա կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի կառավարական նոր հանձնաժողովի մեխանիզմները, թույլ են տալիս ավելի արդյունավետորեն ուսումնասիրել պետական պաշտոնյաների շահերի հնարավոր բախումները եւ անօրինական հարստացումները:

«Եթե հիշում եք, նման ծրագրեր են ներդրված նաեւ կառավարության ներկա ծրագրում»,-հավելել է նա:
Հարցին՝ արդյոք խորհրդարանի ընդդիմադիր  ուժերը մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին, Մանուկյանը պատասխանել է. «Մենք նրանց կհրավիրենք: Հույս ունեմ, որ կլինեն»: Ճշտող հարցին, թե ում է ընդդիմադիր ուժ համարում, նա արձագանքելն է. «Նրանց, որոնք իշխանության չեն»:

«Իսկ համեմատել պետական գերատեսչությունները կամ հասարակական կյանքի ոլորտներն ըստ կոռումպացվածության աստիճանի, շատ բարդ է, որովհետեւ կոռուպցիայի մեջ շատ բարձր է գաղտնիության աստիճանը, իսկ դա նշանակում է գնահատականները կարող են շատ սուբյեկտիվ լինել: հետեւաբար, Այստեղ ավելի տեղին են հասարակական եւ փորձագիտական գնահատականները, քան՝ քաղաքական»,-ամփոփել է նախարարը: