Փետրվարի 20-ին ժամը 11:30-ին Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի հարակից տարածքից համապատասխան երթուղիներ դուրս կգան հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսները:
Տեղում կներկայացվեն ինչպես հարմարեցված ավտոբուսների հնարավորությունները, այնպես էլ ծրագրի շարունակականությանն առնչվող մանրամասներ: Միջոցառմանը ներկա կգտնվեն նաեւ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ շահառուներ:





























