Նորք Մարաշ թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի արդյունքում տուժած երեխայիի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ երեխայի ուղեղը ահավոր վնասված է, նրա կյանքի, մահու կռիվ է տալիս, վիճակը շատ ծանր է: Երեխայի մայրը գտնվում է Նորք Մարաշի հիվանդանոցում՝  Վնասվածքաբանության բաժանմունքում: Աննա Չոբանյանը նշեց, որ ականատեսները հիվանդանոցում պատմել են, որ մեքենան հարվածելիս  է եղել մի տատիկի, սակայն որպեսզի չհարվածի, շրջադարձ է կատարել, ինչի արդյունքում հարվածել է մորը եւ մանկասայլակին գտնվող զույգ երեխաներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ Volkswagen մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հոգու: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Վրաերթի ենթարկվողներից  2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ: Երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք հետիոտներին տեղափոխել էին Նորք Մարաշի հիվանդանոց:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, վարորդը փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն դա կանխել են: