Ադրբեջանցի պատգամավորը որոշել է օրիգինալ գտնվել եւ շրջանցելով երկրի իշխանություններին՝ հանդես գալ նոր նախաձեռնությամբ։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւը առաջարկել է փոխարինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիին։ Այս մասին գրում է Report-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ադրբեջանցի խորհրդարանականը, ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխությունը կարող է հակամարտության լուծման համար թարմ գաղափարներ ծնել։ Նա առաջարկել է համանախագահող երկրների կազմում ընդգրկել Գերմանիային եւ Թուրքիային։
Թե երեք համանախագահներից ում է ցանկանում Գուլիեւը փոխարինել, պարզ չէ։





























