Հայաստանի Գլխավոր դատախազությունում կադրային մի շարք փոփոխություններ են կատարվել: NEWS.am-ի տեղեկություններով՝  գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Յուրիկ Կառլենի Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալ:

Իսկ  Լևոն Մկրտիչի Չարխիֆալակյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: