Հունաստանի կառավարությունը խոստանում է ներել աղքատ քաղաքացիների եւ ընկերությունների բոլոր պատքերը, որոնք ֆինանսական չափազանց վատ դրության մեջ են: Ըստ France Press-ի, այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Նադյա Վալվանին:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պատմել է ծրագրի մասին, որը ենթադրում է պարտքի կեսի ներում այն անձանց, որոնք դեբիտորական պարտքի մարման շրջանակում պետությանը 200 եվրո են վճարել:
Ըստ Gazeta-ի, Վալվանին նշել է, որ նախկինում Հունաստանի կառավարությունը գործել է ապահովված հույների շահերից ելնելով՝ նեղ կացության մեջ դնելով երկրի աղքատ քաղաքացիներին: Ֆինանսների նախարարությունն առաջարկել է ուշադրություն դարձնել խոշոր պարտապաններին:
Հակաճգնաժամային ծրագրի իրականացումը բավական բարդ խնդիր է՝ տնտեսելու միջոցներ ներդնելու անհրաժեշտության պատճառով: Ավելի վաղ Հունաստանը ԵՄ-ին խնդրել էր երկարաձգել վարկավորման ծրագիրը: Հաղորդվում էր, որ համաձայնագրի համար ընդունելի հիմքի նախապատրաստման շուրջ խորհրդակցություններ են անցկացվում:





























