ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության գերակայություններից մեկը ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունների՝ համաձայնեցված ձեւաչափերով կարգավորումն է: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը:

Նրա խոսքով, հակամարտության կողմերի միջեւ բարձր մակարդակով հանդիպումները, նաեւ միջնորդական ձեւաչափերով հանդիպումները պետք է շարունակվեն: «Մենք կարծում ենք, որ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները, կոնկրետ քայլերը պետք է բարելավեն վստահության մթնոլորտը կողմերի միջեւ՝ այդկրեպ ուղի հարթելով ավելի շոշափելի խնդիրների լուծման համար»,- ասել է Դաչիչը:

Նա նկատել է, թե հակամարտությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու պատասխանատվությունն ընկած է հակամարտությունների կողմերի վրա: «Սակայն, մենք պետք է ապահովենք խաղաղ կարգավորումը լրացուցիչ ջանքերի ներդրման միջոցով, որ անհրաժեշտ քաղաքական կամք ստանանք»,- ասել է նա: