55-ամյա մի տղամարդ օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմում էր ներկայացրել, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5/11 հասցեում գտնվող խանութի սեղանից գողացել է 68-ամյա Սուրեն Ն.-ն, որը հրավիրվել է բաժին եւ ներկայացրել գողացածը:

Կատարվում է հետաքննություն: