2014 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 42-ամյա Վիգեն Մ.-ի նկուղից գողացել են 2 հեծանիվ եւ բաճկոն` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 33-ամյա Արտակ Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:




























