2014 թ. հոկտեմբերի 27-ին Արթիկի մի բնակչուհուց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, իրեն անհայտ պայմաններում, իր բանկային քարտի հաշվեհամարից գողացել է 998.500 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն օրերս պարզել են, որ նշված գողությունը կատարել է 22-ամյա Շահվալադ Մ.-ն:
Քննությունը շարունակվում է:




























