Ոստիկանության Մեծամորի բաժնում փետրվարի 19-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի հյուրանոցի մոտ 22-ամյա Լեւոն Գ.-ն վիճաբանել է 21-ամյա Հայկ Ա.-ի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է Հայկ Ա.-ի ոտքին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայկ Ա.-ից ընդունվել հաղորդում: Հայկ Ա.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Լեւոն Գ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




























