Լոռու մարզի Գուգարք գյուղում մահացած տղամարդը չէր աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը:
Նա նշեց, որ իրենց գյուղը կպած է քաղաքին, այդ ընտանիքը ապրում է դեպքի քաղաքի կողմն ընկած թաղամասում,այդքան շփում չեն ունեցել գյուղի հետ: Գյուղապետն ասաց նաեւ, որ ինքը ընդամենը լսել է, որ մարդ է մահացել, ինքնասպանություն գործելու մասին ոչինչ չգիտի: Աշոտ Աշուղյանն ասաց, որ տղամարդը ամուսնացած էր, կինը ուսւոցչուհի է աշխատում, ունեն չափահաս երեխաներ, միջին սոցիալական պայմաններում ապրող ընտանիք էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տղամարդն ապրում էր Կոտեջային 2-րդ փողոցի տներից մեկում: 68-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր տանը կից ավտոնտնակում՝ առաստաղից մետաղալարով կախված: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:





























