Փետրվարի 19-ին, ժամը 10.15-ին, 1970 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 3-րդ կ/մ-ին` Սարամեջ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, իրեն ամրակցված «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայում, վիճաբանության ժամանակ, ուղեւորը՝ Երեւան քաղաքի բնակիչ ոմն Վիգեն, ձեռքով ու ոտքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` ծնոտի շրջանում պատճառելով վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վիգենի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























