Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին։

«Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Smart  հեռախոս, եւս երեք մասնակից կարժանան խրախուսական մրցանակների Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել հաղորդագրություն սիրո թեմայով եւ մինչեւ մարտի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլի տեւողությունը`մեկ շաբաթ: Յուրաքանչյուր փուլում հաղթող կճանաչվի այն հաղորդագրության հեղինակը, ով կհավաքի առավելագույն թվով քվե։

«Սերը կյանքի ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է եւ ես համոզված եմ, որ այս մրցույթը լայն տարածում է գտնելու մեր օգտատերերի շրջանում։ Այն յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռում յուրովի արտահայտել սիրո գաղափարը եւ գեղեցկությունը տեսնելու ունակությունը։ Հավատացած եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը եւ այդ փառատոնի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներն ոչ միայն կդարձնեն կյանքն ավելի լավը, այլ  նաեւ կպարգեւեն մեզ դրական զգացողություններ եւ վառ տպավորություններ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են մրցույթների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, այս մրցույթի շնորհիվ մեկ անգամ եւս սիրո թեման կհաստատի իր գերակայություն մեր կյանքում», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթն ավարտվում է մարտի 23-ին: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում`  https://www.facebook.com/beeline.am հասցեով:

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով` http://bit.ly/1JtdVrq