Այս տարվա փետրվարի 19-ին Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը:

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայտնում են, որ որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը, որի նպատակն էր հայտարարագրերի համակարգի թափանցիկության բարձրացումը՝ գործաքների վերաբերյալ տվյալները հասարականության հասանելի դարձնելու միջոցով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2014 թվականի գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրերը կհրապարակայնացվեն սահմանված առավել թափանցիկ ձեւաչափին համապատասխան՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո (պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը): Հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերը ներկայումս գտնվում եննույնականացման փուլում: