Մարալիկում մահվան ելքով վրաերթ կատարած եւ փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն։

Ոստիկանության փոխանցմամբ, փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1991 թ. ծնված Մանուկ Ամիրյանին եւ 1986 թ. ծնված Գագիկ Մանուկյանին, որոնք տեղում մահացել էին, իսկ վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դիմել էր փախուստի:

Փետրվարի 19-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ մաս է ներկայացել 1993 թ. ծնված Խաչատուր Ե.-ն եւ հայտնել, որ փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր կողմից վարած «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենայով Մարալիկ քաղաքում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների:

Խաչատուր Ե.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն: