Առնվազն 10 մարդ է զոհվել, ավելի քան 8-ը վիրավորվել Միավորված Արաբական Էմիրությունների մայրաքաղաքի արվարձանում բռնկված խոշոր  հրդեհի հետեւանքով։ Այս մասին տեղեկացնում են ԱՄԷ ՆԳՆ-ից։

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Մուսսաֆա շրջանի բնակելի շենքում, որտեղ տեղակայված են արդյունաբերական ձեռնարկություններ եւ բնակվում են աշխատանքային միգրանտներ։ Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում եւ մի քանի րոպեների ընթացքում տարածվել ողջ շենքով, գրում է ՏԱՍՍ-ը։

Զոհվածների թվում կան Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Սիրիայի եւ Իրանի քաղաքացիներ։ Հրդեհի շրջանում փրկարարական աշխատանքներ են տարվում։ Միջադեպի պատճառն ու զոհերի ստույգ քանակը ճշտվում են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։