Փետրվարի 23-ին, ժամը 14.00-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում տեղի կունենա ՏԿԱԻՆ հաշմանդամ աշխատակիցների եւ հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի առաջին պարապմունքը, ինչպես նաեւ հայտնի երգիչների մասնակցությամբ ֆլեշմոբ։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառմանն ուղղված այս ծրագիրն իրականացնում է JKA Armenia - Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան` ՀՀ ՏԿԱԻ նախարարության եւ «Ունիսոն» ՀԿ-ի աջակցությամբ:




























