Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ հերթական սկանդալն է հասունանում, այժմ էլ նա ցանկանում է դառնալ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ: NEWS.am-ի թղթակի հետ զրույցում համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն ասել է, որ մարզպետը զանգել է պրոռկետորին եւ ասել, թե «ռեկտորիդ ասա կառավարության համալսարանի խորհրդի կազմը փոխվել է, ժամը 11.00-ին նիստ ենք հրավիրում»: Դրանից հետո Յուրա Սաֆարյանը ճշտել է նախարարությունից, որ նման բան չկա: «Փաստորեն մարզպետը խաբեությամբ է զբաղվում, շանտաժի ձեւ է, լիսակայական ձեւերով ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ: Երեւի հիմա էլ ցանկանում է դառնալ խորհրդի նախագահ»,-ասաց նա:
Յուրա Սաֆարյանը տեղեկացրեց, որ համալսարանի խորհրդի նախագահը նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, խորհուրդը նիստ է գումարում տարին մեկ կամ երկու անգամ, այս տարի հունվարի 30-ին Վահե Հակոբյանի գլխավորությամբ խորհուրդը նիստ է գումարել: Հավելյալ նիստ հրավիրվում է կամ խորհրդի նախագահը, կամ անդամների 1/3-ի պահանջով:




























