Կալիֆորնիական Ֆրեզնո քաղաքում հայերն ու ճապոնացիները միասին ծաղիկներ են տնկել: Տեղական «ABC» հեռուստաալիքի փոխանցմամբ, հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում աշակերտներն ու հոգեւորականներն անմոռուկներ են տնկել:

Հինգշաբթին հայտարարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաեւ տարհանում վերապրած ամերիկյան ճապոնացիների հիշատակի օր:

Եկեղեցու հոգեւոր հովիվը նշել է, որ կարեւոր է, որպեսզի երիտասարդներն ու Կալիֆորնիայի բոլոր բնակիչները իմանան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել: