Ոստիկանները գտել են գյումրեցի անհետ կորած 14-ամյա աղջնակին՝ Քրիստինա Խաչատրյանին։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնել է ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նրա խոսքով, աղջիկը հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ողջ-առողջ, եւ տեղափոխվելու է Գյումրի։

Հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ Քրիստինան Գյումրիում բնակվում է տատիկի հետ։ Մայրը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Քրիստինան գերազանց առաջադիմությամբ սովորում է 7-րդ դասարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել եւ մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ էր: