Բրիտանիայի Յորք քաղաքի Full Sutton բանտում Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կամուսնանան նույնասեռական կողմնորոշում ունեցող երկու տղամարդ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
40-ամյա Միխաիլ Գալատինովն ու Մարկ Գուդվինը կմիավորվեն ամուսնական կապերով։ Երկու կալանավորն էլ ցմահ ազատազրկման են դատապարտված սպանության համար։ Ինչպես ընդգծում է պարբերականը, երկու հանցագործների զոհերն էլ գեյեր են եղել։
Նորապսակները ամուսնությունից հետո կապրեն նույն բանտախցում։ Բացի այդ, արարողության ծախսերը կհոգա պետությունը։ Համաձայն բրիտանական օրենսդրության՝ 1983-ից կալանավորները բանտերում ամուսնանալու իրավունք ունեն։ Նրանք նաեւ պաշտպանված են Եվրամիության բոլոր երկրներում գործող մարդու իրավունքների մասին օրենքով, քանի որ ամուսնությունը, կրոնի ազատության, կրթության եւ առողջության իրավունքին հավասար, դասվում է մարդու հիմնարար իրավունքների շարքին, գրում է Lenta-ն։
Անգլիայում, Ուելսում եւ Հյուսիսային Իռլանդիայում նույնասեռ ամուսնությունների մասին օրենքը ընդունվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից 2013թ. հուլիսին եւ ուժի մեջ մտել 2014թ. մարտի 14-ից։





























