Ոստիկանության Վաղարշապատի բաժնում փետրվարի 16-ին հաղորդում էր ստացվել «գանգուղեղային ծանր տրավմա» ախտորոշմամբ 1933 թ. ծնված Վասիլ Ա.-ին հիվանդանոց ընդունելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե յութերի նախապատրաստման ընթացքում՝ փետրվարի 20-ին, բաժին բերման է ենթարկել 1946 թ. ծնված Մանվել Ե.-ն: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հողամասում, վիճաբանության ժամանակ, մետաղյա առարկայով հարվածել է Վասիլ Ա.-ի գլխին:

Կատարվում է քննություն: