Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 19.30-ին, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Երեւանի Փափազյան փողոցի բնակիչ, 1964 թ. ծնված Արտաշես Ս.-ի բնակարանում եւ կից օժանդակ շինություններում: Շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակում՝ պահարանի միջից, հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























