Մասնագետները փաստում են, որ կալյան ծխելն օրգանիզմի վրա ոչ պակաս բացասական ազդեցություն ունի, որան սովորական ծխախոտը։
Կալյան ծխելու ժամանակ ծուխն անցնում է ջրի միջով, եւ շատերը կարծում են, թե այդ գործընթացը մաքրում է ծուխը։ Գիտնականները վերլուծել են ծանր մետաղների՝ պղնձի, երկաթի, քրոմի, ուրանի եւ կապարի պարունակությունը կալյանի չորս տեսակներում, ապա հաշվել, թե որքան վտանգավոր նյութեր են մնում կալյանի մեջ ջրի միջով անցնելուց հետո։
Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ջուրը հեռացնում է վտանգավոր նյութերի միայն 3 տոկոսը՝ նպաստելով ոչ թե մաքրմանը, այլ սառեցմանը։
Գիտնականները հայտարարել են, թե աշխատանքները պետք է շարունակել, քանի որ ծանր մետաղների պարունակությունը կարող է ոչ միանշանակ լինել ծխախոտի տարբեր տեսակների համար։





























