Փետրվարի 21-ին, ժամը 09.48-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` «Արարատ-3» հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը եւ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է 2 հատ «РПГ» եւ 3 հատ «АГС» նռնականետի արկեր, որոնք ժամը 16.02-ին թիվ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել է:




























