Երբ բարդ է կենտրոնանալ աշխատանքի կամ ուսման վրա, պարտադիր չէ սուրճ կամ էներգետիկ ըմպելիքներ օգտագործել, ուղեղի աշխատանքը կարելի է խթանել ընկույզի միջոցով։
Քալիֆորնիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ օրական ընդամենը 13 ընկույզը բարելավում է հիշողությունը եւ մտածելու հմտությունները ցանակցած տարիքում, հաղորդում է Kedem-ը։
Գիտնականները հետազոտել են 20-ից 90 տարեկան կամավորներին, պարզել, որ ընկույզի պարբերական կիրառման դեպքում արագանում է ռեակցիան, բարձրանում դետալների նկատմամբ ուշադրությունը, բարելավվում մաթեմատիկական խնդիրների լուծման ընդունակությունը։ Գիտնականները դա բացատրել են օմեգա-3 յուղաթթուների առկայությամբ, որոնք սնում են ուղեղի բջիջները։





























