Փրկարար ծառայությունը փետրվարի 21-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34LD677 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.), «Մերսեդես» մակնիշի 33ՕՕ733 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) եւ «Օպել» մակնիշի 34DO880 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:




























