Ուժեղ ձնաբքի եւ սահմանափակ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է տրանսպորտային բոլոր միջոցների երթեւեկությունը: Այս մասին ասված է Վրաստանի Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Նույն ավտոմայրուղու 134-135-րդ կիլոմետրում արգելվել է տրանսպորտի կայանումը: «Գրուզիա Օնլայնի» փոխանցմամբ, ճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է: