Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում, փետրվարի 22-ին, ավագ խմբի աշակերտները պատրաստել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը՝ անմոռուկը։
Հայոց ցեղասպանության մասին ճանաչողական համառոտ տեղեկատվությամբ հանդես է եկել Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, իսկ հայկական դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը երեխաներին ծանոթացրել է անմոռուկի պատրաստման ձեւին։
Այնուհետեւ աշակերտներն անցել են գործի եւ մի քանի փորձերից հետո պատրաստել թղթե անմոռուկներ։
Ստորեւ լուսանկարային ռեպորտաժ դպրոցական նախաձեռնությունից։
































